Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ.

«Եթե Դավիթի հետ մի բան պատահի, պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք»․ ժաննա Ալեքսանյան

64
Այսօր, 04:06
«Եթե Դավիթի հետ մի բան պատահի, պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք»․ ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Օրերս բանտում հայտնված 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանները պնդում են, որ նա ունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ։ Այսինքն՝ նա չպետք է գտնվի բանտում։ Հետևաբար նրա հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք՝ գլխավոր դատախազն ու Արդարադատության նախարարը և ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս այսօր իր մասին խոսում էր երրորդ դեմքով, որպես պահպանյալի, և շատ պատկերավոր բացատրեց, որ հանուն պահպանյալի կարող էին նույնիսկ կրակել։ Փաշինյանը ուղղակի զուգահեռներ տարավ «Պապլավոկ»-ում Պողոս Պողոսյանի սպանության դեպքի հետ և զարմացած հարցադրում արեց․ «Տարբերությունը չեք զգո՞ւմ»։ Եվ, իրոք մենք տարբերությունը չենք զգում, իսկ Նիկոլ Փաշինյանը զգում է։ Զգում է, որ Քոչարյանի համեմատ ինքը կատարյալ է»։

Աղբյուրը`   Ժաննա Ալեքսանյան