Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ.

Վրաստանում ուժի մեջ մտավ ԱՄՆ վիզա ստանալու համար դրամական երաշխիքը

53
Այսօր, 00:02
Վրաստանում ուժի մեջ մտավ ԱՄՆ վիզա ստանալու համար դրամական երաշխիքը

Այսօր՝ ապրիլի 2-ից Վրաստանի քաղաքացիները, ովքեր կցանկանան ստանալ ԱՄՆ վիզա և մեկնել Միացյալ Նահանգներ, պարտավոր կլինեն վճարել 5000, 10 հազար կամ 15 հազար ԱՄՆ դոլարի չափով պարտադիր դրամական երաշխիք (bond)։ Այս գումարը նրանց կվերադարձվի վիզային կանոնները չխախտելու դեպքում։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

«Պետդեպարտամենտն իրականացնում է սքրինինգի և ստուգման քաղաքականության ամբողջական վերանայում՝ ապահովելու համար, որ բարձր ռիսկային երկրներից ներգաղթյալներն ապօրինի կերպով չօգտվեն Միացյալ Նահանգների սոցիալական օգնությունից կամ բեռ չդառնան պետության համար»,- հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։