«Ինչո՞ւ Թրամփը չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում կոալիցիա հավաքել»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Շատերին է հետաքրքրում հարցը, թե ԱՄՆ-ի նախագահ Թրամփն ինչո՞ւ չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա նույնիսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցների վերաբերյալ սուր հայտարարություններով։ Բնականաբար, առաջին հիմնական պատճառը Հորմուզի նեղուցում ցանկացած ռազմական գործողության խիստ ռիսկային լինելն է։ Չնայած, թե՛ ԱՄՆ-ը և թե՛, դիցուք, Մեծ Բրիտանիան ունեն հզոր նավատորմ, սակայն մի քանի տասնյակ կիլոմետր լայնությամբ ջրային տարածք ցանկացած խոշոր ռազմանավի մուտքը հավասար է, պատկերավոր ասած, փիղը նեղ նրբանցք մտցնելուն, դա էլ այն դեպքում, երբ նրբանցքի շինությունների պատերից վստահաբար կրակ է թափվելու։ Երկրորդ պատճառը հետպատերազմական հնարավոր այն սցենարի իրատեսականության բարձր աստիճանն է, ըստ որի՝ Իրանը կարող է պահպանել Հորմուզի նեղուցի փաստացի կառավարումը, ուստի նեղուցի կարիքն ունեցող ոչ մի երկիր չի ցանկանում փչացնել հարաբերությունները Թեհրանի հետ։ Երրորդ պատճառը իրանական շատ ճկուն մոտեցումն է, որը որոշակի վճարի դիմաց թույլատրում է Իրանի կողմից թշնամական չդիտարկվող երկրների՝ դիցուք, Ճապոնիայի համար նախատեսված բեռների անցումը նեղուցով՝ այդպիսով ճեղքելով հնարավոր հակաիրանական կոալիցիան»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
