Սպարտակ Ղուկասյանին բանտային կալանքից ուղարկել են տնային կալանքի
![]() Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ հերթական անգամ նրա խափանման միջոցի հարցը քննելիս որոշվել է նրան ենթարկել երեքամսյա տնային կալանքի։ Մեկ շաբաթից ավելի է Սպարտակ Ղուկասյանը տանն է։ «Առավոտ»-ի այս տեղեկությունը հաստատել է նրա փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը։ Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանն անցնում է մի քանի քրեական գործերով, սակայն նրան կալանավորեցին նոյեմբերի 21-ին՝ Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո՝ հաղորդակցման կամ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու մեղադրանքով։ Այդ նույն մեղադրանքը առաջադրվեց նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Սպարտակ Ղուկասյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամայիս Հայրապետյանն այդ ժամանակ պարզաբանել էր, որ դատարանի դահլիճից կատարված տեսագրություններում սեռական բնույթի հայհոյանք չի լսվում, մինչդեռ իր պաշտպանյալին մեղադրում են հայհոյելու համար։
|

«Թղթի վրա կամուրջները նոր են, իրականում՝ Աստծո հույսին»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
1910:06
Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. ուղիղ միացում՝ Եռաբլուրից (տեսանյութ)
4009:48
«Մեր անկումն սկսեց նրանից, որ ամեն «սամազվանեց»-ի հերոս հռչակեցինք, իսկ Իրական Տղերքին մենակ թողեցինք»․ Արշակ Զաքարյան
3909:36
Արցախցիներին ՀՀ քաղաքացիություն չտալու պատճառները. «Հրապարակ»
5109:12
Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
9008:18
«Դու ի՞նչ իրավական հիմքով էիր բունկերում և ի՞նչ էիր անում»․ Անժելա Էլիբեգովա
7103:06
