ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ
![]() ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը զբաղեցրած անձը տնտեսվարողների օգտին ապօրինի գործողության և անգործության համար ստացել է խոշոր չափերի, ընդհանուր՝ 10.500 ԱՄՆ դոլար և 3.000.000 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը հասարակական կազմակերպությունում իրականացվող հարկային ստուգումը ՀԿ-ի օգտին անցկացնելու և առկա խախտումները չարձանագրելու համար կազմակերպության տնօրենից ընդունել է խոշոր չափերով՝ 8.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու առաջարկը: Արդյունքում՝ հարկային տեսուչը տնօրենից 2025 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսերին մաս-մաս ստացել է կաշառքի ընդհանուր գումարից 6000 ԱՄՆ դոլարը։ Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձը մեկ այլ ընկերությունում իրականացվող ստուգման ընթացքի մասին տեղեկացրել է նշված ընկերության տնօրենին և առկա խախտումները չարձանագրելու, ստուգումը հօգուտ ընկերության ավարտելու համար ՍՊԸ տնօրենից պահանջել է խոշոր չափերի՝ 2.500 ԱՄՆ դոլար կաշառք: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ գլխավոր հարկային տեսուչը նույն ընկերության տնօրենի օգտին մեկ այլ դեպքում ապօրինի անգործություն դրսևորելու, այն է՝ առկա խախտումները չարձանագրելու, ավելի մանրակրկիտ ստուգում չիրականացնելու և կազմված նյութերի հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելը կանխելու համար նրանից պահանջել է խոշոր չափերի՝ 3.000.000 ՀՀ դրամ կաշառք: ՊԵԿ պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև պաշտոնատար անձին կաշառք տված ընկերությունների տնօրեններին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»: Աղբյուրը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե |

Մաhացած Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձվել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու
88Երեկ, 12:02
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մակրոնին
379Երեկ, 11:24
«Զգուշացե՛ք կեղծ առաջարկներից»․ ՆԳՆ
19513.07.2026, 16:18
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
16713.07.2026, 16:06
Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
11813.07.2026, 15:54
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
14013.07.2026, 15:18
