Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ.

«Մինչ մենք քննարկում ենք Փաշինյան - Պուտին զրույցը, Մոլդովան դուրս եկավ ԱՊՀ-ից»․ Կարեն Հեքիմյան

71
Այսօր, 00:42
«Մինչ մենք քննարկում ենք Փաշինյան - Պուտին զրույցը, Մոլդովան դուրս եկավ ԱՊՀ-ից»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչ մենք քննարկում ենք Փաշինյան Նիկոլի և Պուտին Վլադիմիրի զրույցը, Մոլդովան դուրս եկավ ԱՊՀ-ից:
Շարունակե՛ք քննարկումը:
Գտե՛ք Պուտին Վլադիմիրի խոսքերի մեջ Փաշինյան Նիկոլի նկատմամբ արհամարհանք, սպառնալիք, սարկազմ:
Գտե՛ք Փաշինյան Նիկոլի խոսքերի մեջ Պուտին Վլադիմիրի նկատմամբ «դուխով» արտահայտություններ, «անկախ» պետության առաջնորդի կեցվածք, ճշմարիտ և հայանպաստ խոսքեր:
Շարունակե՛ք քննարկումը, սակայն իմացեք, որ այսօր Մոլդովան առանց «քննարկումների», առանց Մոսկվա այցելելու պաշտոնապես դուրս եկավ ԱՊՀ-ից:
ՀԳ. Գիտե՞ք, թե ինչ են ուզում սատանիստները: Նրանք ցանկանում են «բոլորից առաջ ընկնել» և դժոխքում սատանայի մոտ «թավա բռնող» աշխատել: Համադրեք բոլոր տվյալները, հասկացե՛ք սատանիստների տրամաբանությունը և պատասխանե՛ք միայն մեկ հարցի, այն է՝ ո՞վ եք դուք»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան