«Զանգեզուրի միջանցքի ավտոմոբիլային ճանապարհը պատրաստ է գրեթե 90%-ով, երկաթգիծը՝ մոտ 70%-ով». Ալիև
![]() «Զանգեզուրի միջանցքի» իրականացման շրջանակներում ավտոմոբիլային ճանապարհը պատրաստ է գրեթե 90 տոկոսով, իսկ երկաթուղին՝ մոտ 70 տոկոսով։ Այս մասին Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների/փոխնախագահների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով որ այսօր կազմակերպության երկրների օրակարգային հարցերից մեկը տրանսպորտի, լոգիստիկայի և տարանցիկ հնարավորությունների ընդլայնումն է։ «Հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Միջին միջանցքը, Անդրկասպյան միջանցքը, Զանգեզուրի միջանցքը և այս ուղղությամբ այլ նախագծեր ձեռք են բերում էլ ավելի մեծ նշանակություն։ Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի նախագծին, ապա ավտոմոբիլային ճանապարհը գրեթե 90%-ով ավարտված է, իսկ երկաթուղին՝ մոտավորապես 70%-ով։ Հուսով եմ, որ այս նախագիծը մոտ ապագայում ամբողջովին կիրականացվի», - նշել է Ալիևը։ Նա ուրախալի է համարել նաև այն փաստը, որ Թուրքիայում սկսվել է Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարությունը: |

Մեղրիի քաղաքապետին և՛ մեղադրում են, և՛ աջակցում․ «Հրապարակ»
1509:06
«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
4609:00
«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
13301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
10400:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
18700:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10600:18
