«Մակրոնը դեռ վերականգնվում է ծնոտին ստացած հարվածից»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ քննադատելով ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Իրանի դեմ գործողությանը չմիանալու համար։ «Ես զանգեցի Ֆրանսիա՝ Էմանուել Մակրոնին, ում հետ կինը վատ է վարվում։ Եվ նա դեռևս վերականգնվում է ծնոտին ստացած հարվածից։ Եվ ես ասում եմ․ «Էմանուել, մենք ուրախ կլինեինք ինչ-որ օգնություն ստանալ Պարսից ծոցում, չնայած մենք վատ մարդկանց ու բալիստիկ հրթիռների ոչնչացման ռեկորդներ ենք սահմանում։ Մենք ուրախ կլինեինք ինչ-որ օգնություն ստանալ։ Եթե հնարավոր է, կարո՞ղ եք անմիջապես նավեր ուղարկել»», - նշել է Թրամփը։ Հետո նա հնչեցրել է Մակրոնի պատասխանը․ «Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Մենք չենք կարող դա անել, Դոնալդ։ Մենք կարող ենք դա անել պատերազմը հաղթելուց հետո»։ «Ես ասացի. «Ո՛չ, ո՛չ, ինձ դա պետք չէ, պատերազմը հաղթելուց հետո, Էմանուել»», - հավելել է Թրամփը։ 2025 թվականի մայիսին Associated Press-ը տարածել էր Ֆրանսիայի նախագահի Վիետնամ ժամանման տեսանյութը, որտեղ թվում էր թե նրա կինը հարվածում է նրան։ Այդ ժամանակ Էմանուել Մակրոնը հերքել էր կնոջ հետ որևէ «ընտանեկան վեճի» առկայությունը՝ նշելով, որ իրենք «կատակ էին անում, ինչպես հաճախ են անում։ |

«Փարիզը շուտով կդառնա մահմեդական քաղաք»․ Թրամփ
17700:49
«Իսրայելն Ադրբեջանին 235 մլն դոլարի PULS հրթիռային համակարգեր ու EXTRA-MR հրթիռներ կմատակարարի»․ #Globes
22000:31
«Ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը և փորձել համեստ ներդրում ունենալ»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
12500:24
«Փաստացի Փաշինյանը գրում է, որ ՀՀ-ում գոյություն չունի դատաիրավական համակարգ․ այդ ամենին փոխարինում է ինքը»․ Հակոբ Բադալյան
14000:06
«Ազգային հիշողությունը չպետք է դառնա ո՛չ անհատի անձեռնմխելիության, ո՛չ էլ անցյալը ջնջելու միջոց». Սենոր Հասրաթյան
126Երեկ, 23:48
«Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի». Նիկոլ Փաշինյան
136Երեկ, 23:30
