Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2026 թ.

«Անձամբ մտահոգություններ ունեմ՝ այս դեպքով ազատազրկման հետ կապված»․ Անահիտ Մանասյան

74
Այսօր, 15:06
«Անձամբ մտահոգություններ ունեմ՝ այս դեպքով ազատազրկման հետ կապված»․ Անահիտ Մանասյան

«Գործի հետ կապված անաչառ և արդար քննության կարևորությունը ես ինքս եմ նշել՝ բոլոր տեսանկյուններից։

Ինքս անձամբ մտահոգություններ ունեմ այս դեպքով ազատազրկման հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորման։ «Մենք բարձրաձայնում ենք խափանման միջոց կալանք կիրառելու հետ կապված հարցը՝ հաշվի առնելով անձի առողջական վիճակը, տարիքը և կրթության իրավունիքի երաշխավորման հետ պաված հանգամանքները, որոնք մեր կողմից ուսումնասիրվում են»,- նշեց ՄԻՊ-ը։ Իսկ թե արդյոք Դավիթի առողջական վիճակը կալանքի հետ համատեղելի է՝ ՄԻՊ-ը խուսափեց պատասխանել։

Անդրադառնալով վարչապետի թիկնապահի կողմից Դավիթին հարվածելու հետ կապված լրագրողների դիտարկումներին, Անահիտ Մանասյանը նշեց․ «Ես գնահատան տվող չեմ, որովհետև ես չեմ քննությունն իրականացնող մարմինը, բայց եթե կան կասկածներ և մտահոգություններ՝ պետք է դառնա քննության առարկա»։ Ըստ նրա՝ այս պահին ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են ՔԿՀ-ում և տեսակցել են Դավիթին։

«Անձամբ մտահոգություններ ունեմ այս դեպքով ազատազրկման հետ կապված»․ Անահիտ Մանասյան