Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2026 թ.

«Այս իշխանությունները փորձում են Արցախյան պատերազմի հետ կապված հաղթանակները հանել մեր ժողովրդի հիշողությունից»․ Աշոտ Դանիելյան

59
Այսօր, 13:18
«Այս իշխանությունները փորձում են Արցախյան պատերազմի հետ կապված հաղթանակները հանել մեր ժողովրդի հիշողությունից»․ Աշոտ Դանիելյան

«Այս իշխանությունները մեր պատմական, Արցախյան պատերազմի հետ կապված բոլոր հաղթանակները փորձում են ամբողջությամբ հանել մեր ժողովրդի հիշողությունից և դա, իմ կարծիքով պլանավորված ու ծրագրավորված գնում է։ Նրանց համար «Արցախ» բառն ու արցախցին երևի պետք է բոլոր տեղերից հանեն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու այսօր ՀՀ իշխանություններից որևէ մեկը չի այցելել Եռաբլուր։ «Հիշում եք, սկզբից ասում էին՝ մեր քույրն ու եղբայրները, հետո՝ Արցախից բռնի տեղահանված, հետո՝ Ղարաբաղից տեղահանված, վերջում էլ՝ փախած, հաջորդը դեռ չեմ պատկերացնում ինչ կմտածեն»,- շարունակեց Դանիելյանը։

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ինչ պիտի անեինք ապրիլյանին, որ տեղի չունենար 44-օրյան, Արցախի ԱԺ նախագահը նշեց․ «Ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի ՊԲ-ն և ՀՀ-ն իրենց ունեցած բոլոր գործիքակազմները կիրառել են՝ օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար և այն Ադրբեջանի խնդրանքով է կանգնեցվել, իսկ այն, ինչ տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ՝ երկար ու մանրակրկիտ քննարկելու հարց է»։

«Այս իշխանությունները փորձում են Արցախյան պատերազմի հետ կապված հաղթանակները հանել մեր ժողովրդի հիշողությունից»․ Աշոտ Դանիելյան