«Մինչև 3 մլն դոլար պարգևատրում՝ Իրաքում դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումների վերաբերյալ տեղեկատվության համար»․ ԱՄՆ պետդեպարտամենտ
1244
Հինգշաբթի, 02 ապրիլի, 2026 թ., 13:18
![]() ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է 3 միլիոն դոլարի պարգևատրման մասին՝ Իրաքում ԱՄՆ դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումների վերաբերյալ տեղեկատվության համար։ Այդ մասին ասվում է գերատեսչության «Rewards for Justice» ծրագրի էջում: «Մինչև 3 միլիոն դոլար պարգևատրում՝ Իրաքում դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումների վերաբերյալ տեղեկատվության համար: Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը, Էրբիլում գտնվող գլխավոր հյուպատոսությունը և Բաղդադում գտնվող դիվանագիտական աջակցության կենտրոնը բազմիցս ենթարկվել են հարձակումների։ Եթե ունեք համապատասխան տեղեկատվություն, խնդրում ենք կապվել մեզ հետ», - ասվում է X-ի էջում հրապարակված գրառման մեջ: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
