«Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ հայտարարել է իր հրաժարական տալու դիրքորոշման մասին»․ Սամվել Շահրամանյան
![]() «Այսօր ՀՀ իշխանությունը և իրենց մերձավոր շրջապատը խոսում է Արցախում ճնշումների տակ իշխանության զավթման մասին, դա ընդհանրապես իրականության հետ առնչություն չունի»,- լարգրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամնյանը՝ մեկնաբանելով լրագրողի դիտարկումը, թե՝ «Արցախի վերջնական հանձնումը պայմանվորում են ձեր ստորագությամբ, ասում են՝ իշխանափոխություն եղավ, այստեղ որոշ ուժեր տոնում էին տեղի ունեցած իշանափոխությունը»։ «Արցախում բլոկադայի ժամանակ Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ հայտարարել է իր հրաժարական տալու դիրքորոշման մասին։ Ես անձամբ ականատես եմ եղել, որ մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչները, այդ թվում՝ նախկին նախագահները, Ռուբեն Վարդանյանը փորձում էին համոզել, որ չգնա նման քայլի, որովհետև դա այդ ժամանակահատվածում երևի ճիշտ չէր։ Վերջին անգամ երբ բարձրացրեց այդ հարցը՝ հիմնավորելով, որ ինքը կորցրել է վստահությունը ժողովրդի առաջ, չունի այն ռեսուրսը, որպեսզի իրականացնի գործողություններ, որոնք դուրս կբերեն Արցախն այդ իրավիճակից՝ որևիցե ճնշում Արայիկ Հարությունյանի նկատմամբ ես չեմ տեսել վերջիններիս կողմից»,- հավելեց Շահրամանյանը։ «Վերջին ամիսներին Արայիկ Հարությունյանը զբաղված էր նաև թեկնածուների որոնման հարցով։ Առնվազը հինգ-վեց հոգու հետ ինքը քննարկել է նման հարցեր։ Փորձում էր այնպիս թեկնածու գտներ, որը նաև ԱԺ-ում կստանար բավականին քվեներ։ Գիտեք, որ Արցախի ԱԺ-ում ամենամեծ քաղաքական ուժը Արայիկ Հարությունյանի կուսակցությունն էր, որը միաձայն սատարել է իր որոշմանը»,- նշեց Արցախի նախագահը։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
