Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2026 թ.

«Վաղն էլ որ ասեն՝ Հայաստանը Միութենական պետություն պետք է մտնի, ի՞նչ պիտի ասի»․ Արթուր Խաչատրյան

35
Այսօր, 11:24
«Վաղն էլ որ ասեն՝ Հայաստանը Միութենական պետություն պետք է մտնի, ի՞նչ պիտի ասի»․ Արթուր Խաչատրյան

«Ես զարմանում եմ, իհարկե, բայց ի՞նչ զարմանանք, որ այս ամեն ինչը մեր աչքի առաջ է եղել։ Ինչո՞ւ պետք է մեր վերաբերմունքը Արցախի հարցի վերաբերյալ պայմանավորվի ինչ որ երրորդ երկրի վերաբերմունքով։ Դա անկախ պետության ղեկավարի խոսո՞ւյթ էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի կատարած այն հայտարարությանը, որ մենք Ղարաբաղը ճանաչել ենք Ադրբեջանի մաս այն բանից հետո, երբ դա արել է ՌԴ-ն։ «Վաղն էլ որ ասեն՝ Հայաստանը Միութենական պետություն պետք է մտնի, ի՞նչ պիտի ասի՝ լավ, որ դուք ասում եք, ուրեմն՝ վե՞րջ, այդպե՞ս պետք է լինի։ Դա մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք՝ անկախ նրանից, թե երրորդ երկրները, այլ պետություններ ինչ վերաբերմունք ունեն այդ հարցի վերաբերյալ։ Դա է անկախ պետություն լինելը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

«Վաղն էլ որ ասեն՝ Հայաստանը Միութենական պետություն պետք է մտնի, ի՞նչ պիտի ասի»․ Արթուր Խաչատրյան