««Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում»․ Օվերչուկ
![]() «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասի տարածաշրջանային հավասարակշռությունը, ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Խնդիրն այն է, որ այս ստորագրություններն ավելի խորքային գործընթացներ սկսեցին։ Դրանք խախտեցին տարածաշրջանային հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից, երբ ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը», - ասել է նա։ Օվերչուկը նշել է, որ այդ ժամանակ Երևաանի և Նախիջևանի խանությունները անցան Ռուսական կայսրությանը, և սահմանը հաստատվեց աշխարհագրական սահմանի՝ Արաքս գետի երկայնքով։ Այդ ժամանակից ի վեր դա ընդհանուր առմամբ խաղաղ սահման է եղել, ինչն ապահովվել է երկու մեծ հարևանների պայմանավորվածություններով, հավելել է նա։ Փոխվարչապետը շեշտել է, որ Ռուսաստանի մասնակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբին թույլ էր տալիս հավասարակշռել այնտեղ ներկա բոլոր երկրների շահերը՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավասությունը, տարածքային ամբողջականությունը և տնտեսական շահերը: «Ադրբեջանը կառուցողական էր տրամադրված, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն արդեն բանակցություններ էր վարում ԵԱՏՄ-ի հետ շուկաների փոխադարձ բացման շուրջ, չէր զգում այն սպառնալիքները, որոնք բերեց ամերիկացիների հրավերը Արաքսի հյուսիսային ափ», - նշել է նա: «Հիմա Հայաստանը հայտարարել է, որ այդ նախագիծն իրականացվելու է առանց Ռուսաստանի, Թուրքիայում արդեն սկսել են միջոցներ ծախսել դեպի Նախիջևան երկաթգծի կառուցման համար, իսկ Մեղրիի հատվածի վերականգնման հեռանկարներն այնքան էլ ակնհայտ չեն։ Այս ամենը ճնշում է ստեղծում Հայաստանի վրա։ Ապաշրջափակման բանակցային գործընթացում Ռուսաստանին չներառելու ցանկությունը մեծ սխալ էր» - նշել է Օվերչուկը։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
