«Ապրիլյան և 44-օրյա պատերազմների զեկույցները չհրապարակվեցին, որպեսզի հանրությունը չկարողանա համեմատել դրանք»․ Արթուր Խաչատրյան
![]() «Եթե ազգը միակամ է և կա պատրաստակամություն, նպատակ՝ պաշտպանելու քո ձեռքբերումները, խաղաղությունը, քա հայրենակիցների իրավունքը՝ ապա հաղթանակը երաշխավորված է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի հիշատակի օրվա կապակցությամբ Եռաբլուր այցելած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Այս իշխանություններն այդպես էլ չհրապարակեցին Ապրիլյան և 44-օրյա պատերազմների զեկույցները՝ թեկուզ այն, ինչը գաղտնիք չէ, որպեսզի հանրությունը չկարողանա կարդալ և համեմատել, տեսնել թե ինչ եղավ 2016 թվականին, և ինչ եղավ 2020-ին։ Այն քաղաքական ուժը, որն ասում էր՝ պետք է բացառենք փոխզիջումները, այսօր կատվի նման ասում է՝ Արցախյան շարժում այլևս չկա, այն պարտություն էր Հայաստանի համար և թոկ էր, որը պետք էր կտրել, որ մենք ունենաք անկախություն։ Իրենց օրոք Արցախն Ադրբեջանի ներքո է, բայց անկախություն մենք չունենք»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։ «Արցախի մեր հայրենակիցներչը ենթարկվել են էթնիկ զտման, որը ցեղասպանության դրսևորում է, և հիմա պայքարել ցեղասպանության հետևանքների վերացման, արցախցիների վերադարձի իրավունքի դեմ՝ նշանակում է արդարացնել ադրբեջանցիների գործած ցեղասպանությունը։ Եվ այստեղ Ալիևի և Փաշինյանի շահերը հերթական անգամ համընկնում են»,- հավելեց Խաչատրյանը։
|

«Թղթի վրա կամուրջները նոր են, իրականում՝ Աստծո հույսին»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
1910:06
Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. ուղիղ միացում՝ Եռաբլուրից (տեսանյութ)
4009:48
«Մեր անկումն սկսեց նրանից, որ ամեն «սամազվանեց»-ի հերոս հռչակեցինք, իսկ Իրական Տղերքին մենակ թողեցինք»․ Արշակ Զաքարյան
3909:36
Արցախցիներին ՀՀ քաղաքացիություն չտալու պատճառները. «Հրապարակ»
5109:12
Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
9008:18
«Դու ի՞նչ իրավական հիմքով էիր բունկերում և ի՞նչ էիր անում»․ Անժելա Էլիբեգովա
7103:06
