Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. ուղիղ միացում՝ Եռաբլուրից
![]() Այսօր՝ ապրիլի 2–ին, լրանում է 2016 թվականի քառօրյա պատերազմի մեկնարկի 10–րդ տարելիցը։ 0 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։ 4 օր շարունակ ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման փորձեր ձեռնարկեց՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ։ Սակայն, կրելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ և չհասնելով առաջադրված նպատակներին, ադրբեջանական կողմը ստիպված եղավ դադարեցնել ռազմական գործողությունները։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվեց 110 զինծառայող: Ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու վերաբերյալ բանավոր համաձայնություն ձեռք բերվեց: |

«Թղթի վրա կամուրջները նոր են, իրականում՝ Աստծո հույսին»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
1910:06
Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. ուղիղ միացում՝ Եռաբլուրից (տեսանյութ)
4009:48
«Մեր անկումն սկսեց նրանից, որ ամեն «սամազվանեց»-ի հերոս հռչակեցինք, իսկ Իրական Տղերքին մենակ թողեցինք»․ Արշակ Զաքարյան
3909:36
Արցախցիներին ՀՀ քաղաքացիություն չտալու պատճառները. «Հրապարակ»
5109:12
Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
9008:18
«Դու ի՞նչ իրավական հիմքով էիր բունկերում և ի՞նչ էիր անում»․ Անժելա Էլիբեգովա
7103:06
