Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2026 թ.

«Ռուսաստանը չի պատրաստվում տարածաշրջանում դիտորդի կարգավիճակում լինել»․ Արեգ Սավգուլյան

74
Այսօր, 18:00
«Ռուսաստանը չի պատրաստվում տարածաշրջանում դիտորդի կարգավիճակում լինել»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևան-Մոսկվա. նՓ-ՎՊ հանդիպումը տարբեր ձև մեկնաբանվեց։ Չանդրադառնանք իշխանական քարոզչամեքենային, որը փորձեց Նիկոլին ներկայացնել «կովկասյան մաչոյի» դերում, որը Պուտինի պորտը տեղը դրեց, և ո՛չ էլ ռուսոֆիլերին, թե Պուտինը Նիկոլին «կզցրեց»։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Եվ սա չի ենթադրում ՀՀ-ՌԴ 1:1 կամ 0:0, մասշտաբներն այլ են։
Տնտեսական. ՌԴ-ը կողմը 1-ին անգամ տետ ա տետ Հայաստանի ներկայացուցչին ուղիղ ասեց, որ ԵԱՏՄ-ն և Եվրամիությունը ներկա պահին անհամատեղելի են։ Ընդգծեց, որ Հայաստանը արտահանումը ԵԱՏՄ-ը աճել է 10 անգամ։ Նաև հիշեցրեց, որ ՌԴ-ն Եվրամիությանը գազը վաճառում է 1 խմ-ի դիմաց 600 դոլար, իսկ Հայաստանին՝ 175 դոլար։
Արցախ. ՀԱՊԿ-ի մասով շեշտադրում արեց և Արցախի մասով գնդակը շպրտեց Նիկոլի դաշտ։ Նիկոլն էլ, չնայած, որ ֆուտբոլ լավ չի խաղում, փորձեց այն տշել ռուսական կողմ։ Թեև երկուսն էլ գոհ մնացին իրենց մանևրումներից, բայց փաստացի Արցախը մնաց Ադրբեջանին։
Ներքաղաքական․ ՌԴ-ը նախագահը նրբորեն ակնարկեց, որ ռուսական անձնագիր ունեցող անձինք հետապնդվում են և հիշեցրեց, որ 2 միլիոն հայ կա ՌԴ-ում (որոնք կարող են հետապնդվել)։ Բայց ստացավ ո՛չ հուսադրող պատասխան։
Կարծիք․ Ինձ հետաքրքրեց մի այլ բան․ զրույցում կան դրվագներ, որոնք սովորաբար կուլիսների հետևում են քննարկվում, օրինակ՝ ներքաղաքական կամ ընտրություններին ռուսական ազդեցության ձևաչափի մասին։ Եվ այս ուղերձը ուղղված չէր հայ ժողովրդին միայն, որին համոզում են, որ եթե թրքամետությունը դադարի, պատերազմ կլինի, այլ ԱՄՆ-ին, Եվրոպային և Թուրքիային, որ մենք՝ Ռուսաստանը, չենք պատրաստվում տարածաշրջանում լինել դիտորդի կարգավիճակում և մենք շարունակելու ենք ներգրավված լինել։ Եվ սա լիովին տեղավորվում է ՔՊ-ի «քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելու» արտքաղաքական թեզի պահանջներին, որտեղ թավիշները ուզում են տեղավորել բոլոր գերտերություններին, բայց չեն զլանում մեղադրել ընդդիմությանը ռսաստրկության մեջ, մինչդեռ նրանք որդեգրել են ողջ աշխարհին հպատակվելու ռազմավարությունը, որտեղ ռուսական կողմը 1-ին դիրքերում է։
Հ.Գ. Ինձ և ՀՀ քաղաքացիների համար գաղտնիք է մնում, ինչպե՞ս է ստացվում , որ ՌԴ-ն մեզ 1 խմ-ը գազը վաճառում է 67.5 դրամով, իսկ մենք վճարում ենք 151 ՀՀ դրամ։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան