Արցախցիներին ՀՀ քաղաքացիություն չտալու պատճառները. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. « Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից վերջին ամիսներին հաճախ ահազանգեր ենք ստանում՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում իրենց համար ստեղծված խոչընդոտների, մասնավորապես բյուրոկրատական քաշքշուկի հետ կապված։ 2026 թվականի մարտի պաշտոնական տվյալներով, 22 հազար չափահաս արցախցի է ՀՀ քաղաքացիություն ստացել։ Զուգահեռ՝ հարյուր-հազարավոր դեպքերի մասին են բարձրաձայնում, որ ամիսներ առաջ դիմել են քաղաքացիություն ստանալու համար, բայց դեռ չեն ստացել, եւ սայլը տեղից չի շարժվում։ Պաշտոնական վիճակագրությամբ, այժմ ավելի քան 10 հազար դիմում ընթացքի մեջ է՝ անհայտ ճակատագրով: Իսկ ոչ պաշտոնական տեղեկություններով, կրկնակի-եռակի շատ են դիմողներն ու խոչընդոտների հանդիպածները։ Արցախցիների շրջանում կա համոզմունք, որ դժվար էլ մոտ ապագայում իրենց քաղաքացիություն տրամադրելու գործընթացում առաջընթաց նկատվի, քանի որ արցախցիներին ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու պատճառները մի քանիսն են: Նախ՝ իշխանության բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իրենց պատճառով տնից-տեղից, հայրենիքից զրկված արցախցիները, հատուկենտ բացառությամբ, դեմ են իշխանական ուժին եւ ընտրություններին ընդդիմադիր ուժերին են ձայն տալու, ուստի ամեն ինչ անում են, որ քաղաքականապես ակտիվ մոտ 100 հազար արցախցի չմասնակցի ընտրություններին եւ չընտրի ընդդիմադիր ուժերին։ Ամենավերին ատյանից հրահանգ կա՝ սառեցնել քաղաքացիության տրամադրումը։ Բայց սա միայն պատճառներից մեկն է։ Մեր աղբյուրներն առավել քան վստահ են, որ իշխանությունները գործընթացը ձգձգում են նաեւ այն պատճառով, որ ֆինանսական բեռ չավելացնեն պետական բյուջեի համար։ Բանն այն է, որ եթե Արցախի բնակիչները պաշտոնապես ճանաչվեն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, կառավարությունը պարտավոր կլինի պաշտպանել նրանց իրավունքները, այդ թվում՝ սեփականության, գույքային իրավունքը, հոգալ նրանց բնակարանային խնդիրները, իսկ վերջերս ընդունված որոշմամբ՝ Երեւանից դուրս տուն եւ բնակարան ձեռք բերելու համար արցախցի ընտանիքների յուրաքանչյուր անդամին 3 միլիոնի փոխարեն 4 միլիոն են հատկացնում։ Հիմա իշխանությունները մանեւրի դաշտ ունեն, կարող են ասել՝ Արցախի բնակիչները քաղաքացիություն չունեին, այդ պատճառով էլ զրկված են բնակարանից ու պետբյուջեից հատկացումներից։ Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանվածներն ունեն նույն կապույտ անձնագրերը, ինչ ՀՀ քաղաքացիները, մի տարբերությամբ, որ նրանց անձնագրերում 070 կոդն է նշված, եւ այս անհեթեթ ու արհեստական պատճառաբանությամբ, ՀՀ իշխանությունը որոշեց, որ նրանք ՀՀ քաղաքացիներ չեն, պետք է դիմեն քաղաքացիություն եւ նոր կոդով անձնագիր ստանալու համար, որ նաեւ կարողանան օգտվել բնակապահովման եւ այլ ծրագրերից։ Կան նաեւ տեղեկություններ, որ իշխանությունները, այդուհանդերձ, իրենց աջակից արցախցիներին քաղաքացիություն ստանալու հարցում զարտուղի ճանապարհներով ընդառաջում են՝ պրոիշխանական տրամադրված արցախցիներին հավաքագրում են, չկողմնորոշվածներին՝ նյութապես շահագրգռում։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ այդպիսի հրահանգ է իջել բոլոր մարզպետներին, իսկ բուն արցախցիների հետ ակտիվորեն աշխատում են Անվտանգության խորհրդի արցախցի քարտուղար Արմեն Գրիգորյանի հորեղբորորդին՝ նախկին ԱԱԾ-ական Անդրանիկ Գրիգորյանը, եւ արցախցի հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանը»:
|

«Թղթի վրա կամուրջները նոր են, իրականում՝ Աստծո հույսին»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
1910:06
Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. ուղիղ միացում՝ Եռաբլուրից (տեսանյութ)
4009:48
«Մեր անկումն սկսեց նրանից, որ ամեն «սամազվանեց»-ի հերոս հռչակեցինք, իսկ Իրական Տղերքին մենակ թողեցինք»․ Արշակ Զաքարյան
3909:36
Արցախցիներին ՀՀ քաղաքացիություն չտալու պատճառները. «Հրապարակ»
5109:12
Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
9008:18
«Դու ի՞նչ իրավական հիմքով էիր բունկերում և ի՞նչ էիր անում»․ Անժելա Էլիբեգովա
7103:06
