Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2026 թ.

Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել․ «Հրապարակ»

72
Այսօր, 09:06
Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վարչապետի աշխատակազմն «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հետ քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ հոգեբուժական զննում իրականացնելու ծառայության մատուցման պայմանագիր է կնքել։ Այս մասին տեղեկանում ենք մեկ անձից կատարվող գնումների հարթակից։ Ըստ պայմանագրի՝ «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ը պետք է իրականացնի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների՝ «Զենք պահելու և կրելու թույլտվություն ստանալու համար» արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական զննում։

Հետազոտությունն իրականացվելու է կլինիկոանամնեստիկ հետազոտության և փորձարարահոգեբանական մեթոդաբանությամբ։ Համալիր հոգեբուժահոգեբանական հանձնաժողովային զննման արդյունքների հիման վրա տրվելու է եզրակացություն՝ համաձայն ՀՀ կառավարության որոշման 2023 թ․ ապրիլի 13-ի թիվ 505-Ն պահանջների։ Հետազոտությունը նախատեսվում է իրականացնել 20 անձի համար։ Պայմանագիրը կնքվել է փետրվարի 24-ին։ Ծառայության մատուցման դիմաց կառավարությունը վճարելու է 400 հազար դրամ։ Ափսոս, որ վարչապետը զենք կրելու իրավունք ունեցողների ցանկում չէ»։