Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2026 թ.

«Դու հայտարարել էիր, որ Արցախը հանձնելը եղել է «ինքնակամ զոհողություն»»․ Ոսկան Սարգսյան

53
Այսօր, 00:30
«Դու հայտարարել էիր, որ Արցախը հանձնելը եղել է «ինքնակամ զոհողություն»»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Ես արդեն հրապարակայնորեն հայտարարել եմ Հայաստանում, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում»։ Եվ հավելել է․ «Երևանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, սակայն դա արել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել էր»։

Դու հայտարարել ես, որ Արցախը հազարավոր զոհերով պատերազմով հանձնելը եղել է «ինքնակամ զոհողություն», ի՞նչն էր ինքնակամ, եթե դա փորձում ես արդարացնել Ռուսաստանի ղեկավարության կողմից արված 2 հայտարարություններով։ 2019թ․-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախը Հայաստան է վերջ» սադրիչ հայտարարություն անելիս Ալմա Աթայի հռչակագրի մասին դեռ տեղյա՞կ չէիր»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան