«Վերաքննիչ բողոք ենք մուտք անելու և հրատապ դիմում ենք ներկայացնելու Գլխավոր դատախազին»․ Արամ Վարդևանյան
![]() Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․ «Երեկ գործընկերներիս հետ մասնակցում էինք կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որը վերաբերում էր 18-ամյա Դավիթ Մինասյանին կալանավորելու հարցին։ Այս մասին հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Որևէ մեկը չի արդարացնում բռնությունը, չի արդարացնում ֆիզիկական ներգործությունը, բայց խնդրում եմ՝ եկեք ավելի հստակ մեկ անգամ ևս նայենք այդ տեսանյութը և նկատենք, թե ինչ է տեղի ունենում մինչև այդ քաոտիկ և դատապարտելի իրավիճակը։ Տեսանյութից պարզ է դառնում, որ ֆիզիկական ներգործության վիճակը մեկնարկել է ՊՊԾ աշխատակցի նախաձեռնությամբ։ Այսինքն՝ սկզբում 18 տարեկան, առողջական խնդիրներ ունեցող Դավիթ Մինասյանի կողմից որևէ գործողություն չի իրականացվում։ Այս հանգամանքները դատական նիստի ընթացքում մանրամասն ներկայացվեցին, զննվեցին, քննարկվեցին, բայց ոչ մի իրավական արդյունք չտվեցին։ Ինչպե՞ս է դա լինում։ Սա իրավական ժխտողականության ճանապարհն է։ Այսինքն՝ մենք հասնում ենք մի իրավիճակի, երբ պետք է խոսենք 18 տարեկան ապօրինի կալանավորվածի մասին, որի առողջական խնդիրներն անվիճելի են․․․ Դատավոր Մարտիրոսյանը գտել է, որ առկա է միայն խոչընդոտելու ռիսկը՝ այն պարագայում, որ հիմնական ապացույցը՝ ըստ քննչականի, հանդիսանում է տեսանյութը․․․ Պետք է հարգել անմեղության կանխավարկածը և մարդասիրության սկզբունքը, որն անտեսել է դատավոր Մարտիրոսյանը։ Այսօր մենք վերաքննիչ բողոքը մուտք ենք անելու, նաև հրատապ դիմում ենք ներկայացնելու Գլխավոր դատախազին։ Ազատություն բոլոր ապօրինի կալանավորվածներին»։ Աղբյուրը` Արամ Վարդևանյան |

«Վերջում կարող է նիկոլական Վահագն Ալեքսանյանը ձեր պատգամավորների հետ համեմատած քաղաքական Պլատոն դիտարկվի». Արգիշտի Կիվիրյան
3903:30
«Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին»․ Ոսկան Սարգսյան
5103:06
«Անձնագրայինը գտնվում է անցյալ դարի 90-ականներում». Կարեն Հեքիմյան
7102:06
«Քաղաքական ուժերի «խաղաղության» մասին խոստումներն ինքնախաբեություն են»․ Արամայիս Աղաբեկյան
9701:06
«Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ապրիլի 1-ին՝ ժամը 12․00-ին»․ Վարդուհի Էլբակյան (տեսանյութ)
6300:48
«Ես բարձունքը գրավելու եմ առանց զոհի». ինչպես «Սիսական» ջոկատը գրավեց անմատչելի թվացող Նարեշտարը
9400:30
