Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2026 թ.

«ԿԳՄՍ նախարարը, առողջապահության նախարարը, ՄԻՊ-ը ո՞ւր են․ չեն արձագանքել»․ Լուսինե Մարտիրոսյան

68
Այսօր, 18:48
«ԿԳՄՍ նախարարը, առողջապահության նախարարը, ՄԻՊ-ը ո՞ւր են․ չեն արձագանքել»․ Լուսինե Մարտիրոսյան

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երկու ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի ընկերներն ու աջակիցներն այս պահին Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել։
«Ասացինք սպասեք բժշկական փաստաթղթերը բերեն, որպեսզի գաք եզրակացության, թե ինչ պատճառով է գիտակցության կորուստ եղել, որովհետև ախտորոշվել է ուշաթափություն, կոլապս։ Չսպասեցին, միանգամից շտապօգնությունով տեղափոխեցին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Այս տղան դպրոցում է սովորում, այս երկիրն ունի ԿԳՄՍ նախարարը, առողջապահության նախարար, ՄԻՊ․ ո՞ւր են․ ոչ մեկը չեն արձագանքել։ Ահազանգել եմ ՄԻՊ գրասենյակ, ասել են՝ ՄԻՊ-ը այստեղ է»,- ընդգծեց փաստաբանը։

Հիշեցնենք՝ այսօր ՔԿՀ մուտք գործելու ժամանակ Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, նրան տեղափոխել են «Էջմիածին» ԲԿ, ուշքի են բերել և նորից տեղափոխել ՔԿՀ։

«ԿԳՄՍ նախարարը, առողջապահության նախարարը, ՄԻՊ-ը ո՞ւր են․ չեն արձագանքել»․ Լուսինե Մարտիրոսյան