«Հարգելի՛ դատախազներ, խնդրում ենք փոխել Դավիթ Մինասյանի խափանման միջոցը»․ Վարդուհի Էլբակյան
![]() Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երկու ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի ընկերներն ու աջակիցներն այս պահին Գլխավոր դատախազության դեմ բողոքի ակցիա են կազմակերպել։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանը, ով նաև Դավիթ Մինասյանի դասընկերոջ մայրն է, լրագրողների հետ զրույցում նշեց․ «Այստեղ չկա մի մարդ, ով չի աշխատում, չկա մի երեխա, որը չի պարապում կամ դպրոց չի գնում, և ծնողների հայտարարությունը հետևյալն է․ «Մենք ուզում ենք աշխատել, մեր երեխաներն էլ ուզում են սովորել, բայց մենք ուզում ենք, որ Դավիթն ազատության մեջ լինի»։ Ամենօրյա ռեժիմով գալու ենք դատախազության դիմաց ակցիա անելու։ Հարգելի դատախազներ, խնդրում ենք փոխել Դավիթ Մինասյանի խափանման միջոցը, ուզում ենք, որ չխախտվի երեխաների սովորելու իրավունքը և նրանց ծնողների աշխատանքի իրավունքը»։ |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:24
«Սա ոչ միայն հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը»․ Գևորգ Դանիելյան
13203:06
Ինչպե՞ս պաշտպանվել DDoS հարձակումներից, թվային «խցանումներից»
11000:48
«Օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ-ի Սենատ». Դանիել Իոաննիսյան
135Երեկ, 23:18
«Տառ առ տառ իրականացնում են օտարի պահանջները՝ կապված Հայ Եկեղեցու հետ». Հայր Հովհաննես Թորգոմյան
131Երեկ, 23:06
Երկարատև ջրանջատում Լոռու մարզում
150Երեկ, 23:00
