«ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արկածախնդրության պատճառով Իրանի ուղղափառ համայնքը զրկված է եկեղեցի այցելելու հնարավորությունից»․ ՌԴ դեսպանատուն
413
Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2026 թ., 15:28
![]() Իրանում Ռուսաստանի դեսպանատունը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածները, որոնք հանգեցրել են քաղաքացիական ենթակառուցվածքների և հոգևոր-մշակութային ժառանգության օբյեկտների, այդ թվում ՝ Թեհրանի Սուրբ Նիկողայոս տաճարի վնասմանը: «Առավոտյան Թեհրանի Սուրբ Նիկողայոսի ուղղափառ տաճարի անմիջապես մոտակայքում տեղի ունեցած երկու հրթիռային հարվածների հետևանքով վնասվել են գլխավոր շենքը և օժանդակ շինությունները։ Ավելին, հարակից ծերանոցը, որտեղ դեռևս ապրում են տարեց բնակիչներ, զգալի վնասներ է կրել։ Բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չկան։ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արկածախնդրության պատճառով Իրանի ուղղափառ համայնքը զրկված է եկեղեցի այցելելու հնարավորությունից»,- ասվում է դիվանագիտական առաքելության թելեգրամյան ալիքում տեղադրված հայտարարության մեջ: |

Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
2809:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
295Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
173Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
165Երեկ, 18:36
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
356Երեկ, 14:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
149Երեկ, 09:18
