«Դեռ քանի-քանի հարձակումներ են սպասվում ՀՀ քաղաքացուն՝ պարզ չէ»․ Նարինե Դիլբարյան
![]() ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ է աղմկում ՀՀ գործող վարչախումբը՝ հարակից ենթակա դարձած դատաիրավական կառույցների՝ հանրությանը փոթորկող մեկը մյուսից ավելի բարկացնող որոշումներով։ Հիմա էլ նոր «նվաճում»՝ դպրոցական տղային երկամսյա կալանք՝ համարձակվել է գերագույնին սպառնալի շարժումով կանգնեցնել, եկեղեցուց դուրս վանել։ Փաստորեն, արդեն դպրոցական տղայի զայրացկոտ բռնկումն են «ծրագրավորված բռնության» փորձ համարում՝ բորբոքված երևակայության ահալի կեղծ տեսիլքների մեջ, տագնապն ու ահն է՞ համակել, գործած սխալների ծանրությո՞ւնը զայրացրել, պատասխանատվության ժամի մոտենա՞լն անհանգստացնել։ Հունիսի 7-ի ընտրության ելքն ուրվականի պես հետապնդում է։ Փաստորեն, որդեգրել են «հարձակումը պաշտպանության լավագույն ձևն է» մարտավարությունը։ Եվ դեռ քանի-քանի հարձակումներ են սպասվում ՀՀ քաղաքացուն՝ դեռ պարզ չէ։ Բայց ամեն ճնշում իր հակազդեցությունն ունի։ Իսկ պատասխանատվությունն անխուսափելի է։ Դատեսցիք ըստ գործոց ձերոց»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:24
«Սա ոչ միայն հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը»․ Գևորգ Դանիելյան
13203:06
Ինչպե՞ս պաշտպանվել DDoS հարձակումներից, թվային «խցանումներից»
11000:48
«Օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ-ի Սենատ». Դանիել Իոաննիսյան
135Երեկ, 23:18
«Տառ առ տառ իրականացնում են օտարի պահանջները՝ կապված Հայ Եկեղեցու հետ». Հայր Հովհաննես Թորգոմյան
131Երեկ, 23:06
Երկարատև ջրանջատում Լոռու մարզում
150Երեկ, 23:00
