«Կալանքի կիրառումը վկայում է այլ բաների մասին»․ Տիգրան Աթանեսյան
![]() Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «18 տարեկան երեխայի կալանավորումը չի կարող չառաջացնել մարդկանց վրդովմունքը և բացասաբար չանդրադառնալ իշխող ուժի վարկանիշի վրա: Հետևաբար՝ տրամաբանությունը հուշում է, որ կալանավորում չպետք է լիներ, սեփական ստոր անձի վախկոտությունը կթեթևացվեր, օրինակ, տնային կալանքով և վաղը բոլորը կմոռանային այդ գործի մասին: Կալանքի կիրառումը վկայում է այլ բաների մասին՝ նախընտրական քարոզարշավին հնարավորինս բացառելու նման երևույթները իշխանական խմբակի հանդեպ և, ինչն ավելի կարևոր է, հերթական անգամ ապացուցում է, որ ոչ մի իրական ընտրություն Հայաստանում չի կարող լինել ու երբեք չի լինելու: Դրան կա պարզ բացատրություն՝ Հայաստանը հանրապետություն չէ, երբեք այդպիսին չի եղել և մոտակա տասնամյակներում չի լինելու: Հայաստանը խանություն է՝ պետության և հասարակության բոլոր իր շերտերով և բջիջներով: Հակառակը պնդելը ինքնախաբեություն է կամ խաբեություն: Խանություններում իշխանությունը փոխվում է այլ եղանակով և այլ մեթոդներով: Աղբյուրը` Տիգրան Աթանեսյան |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
