Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2026 թ.

«Չարիք նիկոլը չի նահանջի վրեժից». Աննա Մկրտչյան

83
Այսօր, 13:18
«Չարիք նիկոլը չի նահանջի վրեժից». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գրում է. «18-ամյա Դավիթը նիկոլի անողոք վրեժխնդրության, դաժան, ցուցադրական ու հրապարակային բեմադրված պատժից գործողության հերթական երիտասարդը դարձավ:
Դավիթը զոհ է այնպես, ինչպես Լիդիան Մանթաշյան, Ժորան Ավետիսյան, Տաթևը Վիրաբյան, Սամվելը Վարդանյան ու շատ ուրիշներ ում անունները ձեզ անգամ ծանոթ չեն:
Հարգելի խնամակալներ, հարգելի իրավապաշտպաններ ու հարգելի փաստաբաններ, եթե դուք նիկոլի ասած վնգստացող դատավորներից պատվարժան քայլ կամ արդարադարտություն եք սպասում, եթե նիկոլին բաց նամակ գրելով մարդասիրություն, խղճահարություն ու բարոյականություն եք սպասում՝ ցավում եմ անասելի ու աննկարագրելի: Որովհետև ամեն անգամ, էլ ավելի մեծ խանդավառությամբ է ստորացնելու, ցավացնելու ու նվաստացնելու բոլորիս:
Դավաճան նիկոլը քաղաքականության մասին չէ, որ ջանում եք չքաղաքականացնել:
Իշխանազավթ նիկոլը պետական պաշտոնյա չէ, որ ջանում եք եկեղեցում տեղի ունեցածի անունը դնել թյուրիմացություն:
Չարիք նիկոլը չի նահանջի վրեժից, որ ջանում եք խուսափել:
Եվ վերջում Դավիթին ու մնացած բոլոր հայ երիտասարդներին նիկոլի ճիրաներրից փրկելու միակ ճանապարհը նիկոլին վռնդելն է, առանց ԲԱՅՑերի ու առանց ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆների:
Իմիջայլոց վաղուց արդեն ժամանակն է հասկանալ, որ կատարվող ամեն ինչ ոչ թե մոտենում է ձեզ, այլ արդեն մտել է յուրաքանչյուրիդ տուն: Անիմաստ է անկարողության ու գործողության բացակայության անունը դնել լավատեսություն կամ հույս, որն ամբողջությամբ չհիմնավորված է»:

Աղբյուրը`   Աննա Մկրտչյան