«ՀՀ-ում ԱԺ ընտրություններից առաջ ՌԴ-ի հետ հարաբերությունները կլինեն ընտրարշավի հիմնական հարցերից մեկը»․ #Коммерсантъ
![]() Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկատարի 2026 թվականի իր առաջին այցը Ռուսաստան: Ռուս-հայկական երկխոսությունը տեղի կունենա դժվարին պայմաններում՝ հաշվի առնելով Երևանի դժկամությունը՝ ընդունելու Մոսկվայի մասնակցությունը «Թրամփի ուղի» նախագծին, ինչպես նաև ՀՀ իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև առկա հակամարտությունը, որը հանգեցրել է հոգևորականների հետապնդումների: Հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանի հետ հարաբերությունները կլինեն ընտրարշավի հիմնական հարցերից մեկը: Սա Նիկոլ Փաշինյանին ստիպում է ակտիվացնել կապերը Մոսկվայի հետ՝ հակառուսական քաղաքականություն վարելու մեղադրանքները չեզոքացնելու համար, գրում է Коммерсантъ-ը: Նշվում է, որ Մոսկվա կատարելիք այցի նախօրեին Փաշինյանը, որի քաղաքական ոճը «ժողովրդի հետ շփվելն» է, այցելել է Երևանի թաղամասերից մեկում գտնվող տոնավաճառ և զրուցել տեղի բնակիչների հետ՝ այլ հարցերի շարքում քննարկելով նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները: Շուկայի այցելուներից մեկը կոչ է արել ՀՀ վարչապետին չփչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, ինչին Փաշինյանը պատասխանել է զարմանքով՝ կարծես երկու դաշնակիցների միջև որևէ տարաձայնություն չկա: Այնուամենայնիվ, չնայած Երևանի հաշտեցման հռետորաբանությանը, երկու երկրների միջև հարաբերություններում նյարդայնացնող գործոնների թիվը շարունակում է աճել, հավելում է լրատվամիջոցը: |

Մեղրիի քաղաքապետին և՛ մեղադրում են, և՛ աջակցում․ «Հրապարակ»
1509:06
«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
4609:00
«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
13301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
10400:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
18700:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10600:18
