Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2026 թ.

«Էս մարդը լրիվ «ինչ էլ լինի` մենք մեզ պարտված չենք համարի»-ի սխեմայի մեջ է»․ Վահե Սարգսյան

67
Այսօր, 11:24
«Էս մարդը լրիվ «ինչ էլ լինի` մենք մեզ պարտված չենք համարի»-ի սխեմայի մեջ է»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, ԱՄՆ-ն կավարտի Մերձավոր Արևելքում իր գործողությունը երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Նա վստահ է, որ Իրանը այլևս երբեք չի կարողանա ստեղծել միջուկային զենք։ ԱՄՆ նախագահի խոսքով, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Վաշինգթոնը հասել է իսլամական հանրապետությունում ռեժիմի փոփոխության, և իշխանության են եկել «շատ ավելի քիչ ռադիկալ առաջնորդներ»։
Ասենք, ՀՀ-ի ամեն 2-րդ տաքսու վարորդն էլ արդեն գիտի, որ Իրանի էն ղեկավարները (այաթոլլա ևն), որոնց հետ քիչ թե շատ կարելի էր բանակցել, սպանված են, ու իշխանությունն անցել է ծայրահեղ ռադիկալ թևին՝ ԻՀՊԿ-ին։
Էս մարդը լրիվ «ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարի»-ի սխեմայի մեջ է։
Լավ է, գոնե սրա անունով կոչված պանթուրանական ուղին չէր բացվել Մեղրիում, թե չէ Իրանը տալու էր, ավերեր, ու հիմա ուղեղներս սղոցելու էր «ես այստեղ եմ և ոչ մի իրանական ռակետ չկա, Թրամփի ուղին լիարժեք գործում է» նիկոլաարծրունյան կլոունադան։ Այսինքն, լիքը նիկոլական հայրենավաճառ ալիքներ ու խեղկատակներ էլ մոբիլիզացվելու էին, կանգնեին իրենց գեղի ճամփին, մի ժեշտի վրա գրեին Թրամփի ուղի ու տակը նկարվեին»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան