Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2026 թ.

«Իրար տանել չեն կարում, բայց իրար հերթ չտալով՝ գնում են Մոսկվա»․ Արթուր Դանիելյան

76
Այսօր, 10:48
«Իրար տանել չեն կարում, բայց իրար հերթ չտալով՝ գնում են Մոսկվա»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Մոսկվայի ամենամեծ թշնամի Փաշինյանն ունենալու է իր հերթական հանդիպումը Պուտինի հետ։ Վստահ եմ՝ փակ դռների ետևում ՆՓ-ն պահանջելու է, որ Մոսկվան դադարեցնի հիբրիդային պատերազմը ՀՀ-ի դեմ, վերջ դնի ՀՀ տարածքով պատժամիջոցներից խուսափելուն, ՀՀ արտահանումն ու ՀՆԱ-ն ուռճացնելուն և իշխանավորներին հարստացնելուն, վերջում էլ դուռը շրխկացնելու է: Կամ ինչպես կասեր Վիկտորը՝ հրահրելու է «Կովկասի ճակատամարտը»: Պուտինն էլ, ըստ ամենայնի, մերժելու է Փաշինյանին ու շարունակելու է պնդել, որ ՌԴ-ն ՀՀ-ի հետ որևէ խնդիր չունի:
Հետաքրքիր է չէ՞, Հայաստանի քաղաքական դաշտից միայն երկու հոգի են, որ միջինը 3 ամիսը մեկ հանդիպում են ռուսական քաղաքական էլիտային: Մեկը Փաշինյանն է, մյուսն էլ, դե բնական է, Փաշինյանի ոխերիմ թշնամի Քոչարյանը (կամ իր շտաբի պետ Վիկտորը): Ընդ որում, եթե Փաշինյանի այցից մենք իմանում ենք պաշտոնապես, ապա Քոչարյանի այցերից գիտենք այն, ինչ կպատմի/կհորինի Վիկտորն իր կոյուղիների միջոցով:
Վստահ եմ՝ Քոչարյանն էլ ամեն գնալուց պահանջում է վերջ դնել Փաշինյանին հիբրիդային աջակցմանը: Կասկածից վեր է նաև այն ենթադրությունը, որ Պուտինը երկուսին էլ մերժելու է: Սա համենայն դեպս այն իրականությունն է, որին մենք պետք է հավատանք՝ առատորեն ֆինանսավորվող Փաշինյան-Քոչարյան մեդիացանցի հոսքերին հետևելով: Վիկտոր Սողոմոնյանը նորից գնալու է ՌԴ պետական ալիքներ ու պատմելու է, թե ինչ վատն է Փաշինյանը: Փաշինյանն էլ երջանիկ վերադառնալու է Հայաստան ու շարունակելու է բղավել, որ բոլորը ռուսի լրտես են ու նորից փորձելու է Քոչարյանին կարգել ընդդիմության ղեկավար, որովհետև դե չեն սիրում իրար... իրար տանել չեն կարում, բայց իրար հետևից, իրար հերթ չտալով, գնում են Մոսկվա:
Փաստացի՝ առնվազն վերջին 8 տարվա ընթացքում Պուտինը մեր մասին իր ինֆորմացիան ստանում է միայն վերոհիշյալ զույգից, էն դեպքում, երբ մեկը մեզ համոզում է, որ ամեն ինչի մեղավորը մենակ ռուսն է, ու որ դրանցից հազիվ ենք պրծել, իսկ մյուսը պնդում է, որ մեր միակ փրկությունը ինքն է ու էդ նույն ռուսը (պատկերացրեք՝ ըստ այդմ ինչ կարծիք ունի Պուտինը մեր մասին): Այ, թե ինչու էս 8 տարում Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը չեն հատել ՌԴ սահմանը, մնում է գաղտնիք: Օրինակ՝ նախկին նախագահ Նազարբաևը գնում է Մոսկվա, իսկ Սարգսյանը՝ ոչ...
Հ.Գ. Վիկտո՛ր, դու մոտավոր պատկերացնո՞ւմ ես, թե ոնց են քեզ ցցի հանելու քո քֆուրչիները, երբ իմանան, թե ինչքան ես ստացել դու, ու ինչ փշուրներ ես տվել իրանց...»։

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան