«Հորմուզի նեղուցում հյուրընկալության 47 տարին ավարտվեց ընդմիշտ»․ Էբրահիմ Ազիզի
![]() Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում Իրանի 47-ամյա հյուրընկալությունն ավարտվել է։ «Թրամփը վերջապես իրականացրեց իր երազանքը՝ «ռեժիմի փոփոխության» հետ կապված, բայց՝ տարածաշրջանի ծովային ռեժիմի առումով։ Հորմուզի նեղուցը, անշուշտ, կբացվի, բայց ոչ՝ ձեզ համար։ Այն կբացվի նրանց համար, ովքեր կհետևեն Իրանի նոր օրենքներին։ 47 տարվա հյուրընկալությունն ավարտվեց ընդմիշտ»,- գրել է Ազիզին X սոցիալական ցանցում։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցի մասին օրենքի նախնական նախագիծը, որն, ի թիվս այլնի, ներառում է Իրանի կողմից տուրքերի գանձում՝ նեղուցով անցնելու համար, ամերիկյան կողմի և Իսրայելի համար նեղուցով անցնելու արգելք, ինչպես նաև արգելք այն երկրների համար, որոնք մասնակցում են Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը: |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
