Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2026 թ.

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտափոխվել է. «Հրապարակ»

96
Այսօր, 09:00
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտափոխվել է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին տևական ժամանակ լուրեր կային, որ միայնակ են մասնակցելու ընտրություններին՝ որպես կուսակցություն, սեփական ցուցակով, և դաշինք չեն կազմելու որևէ ուժի հետ, բայց քանի որ բոլոր հարցումներով հասկացել են, որ ընդդիմության ֆավորիտն այս ընտրություններում իրենք են և կարող են հավակնել ծանրակշիռ քվեներ ստանալու, որոշել են դաշինքով մասնակցել:
Մի կողմից՝ ակնհայտ է, որ այլ ուժերի հետ համագործակցության կարիք իրենք, մեծ հաշվով, չունեն, սակայն հաղթանակի հավակնող ուժը նաև փորձում է ամեն ինչ անել, որ փոքր ուժերն առանձին չմասնակցեն եւ ձայներ չփոշիացնեն, ուստի արդեն երեկ հայտարարեցին, որ առաջին համագործակցությունն է կնքվել՝ Հարություն Հարությունյանի նորաստեղծ «Նոր դարաշրջան» և Նաիրի Սարգսյանի «Միավորված հայեր» կուսակցությունների հետ, որոնք նոր ուժեր են:

Միավորված ուժը գալիք ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» անվան ներքո։ Որոշ տեղեկություններով, դաշինք կազմելուն նպաստել է նաև այն, որ բոլոր սոցհարցումները ցույց են տվել՝ մարդիկ պահանջում են, որ գործարարն առաջնորդի ընդդիմադիր ուժերի միասնական դաշտը, և ավելի շատ նրա անձի հետ են հույսեր կապում, քան իր թիմի: Նաև դա է պատճառը, որ ընտրություններին մասնակցող միավորի անվան մեջ նշվելու է Սամվել Կարապետյանի անունը»: