Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2026 թ.

«Խաղաղություն կարող է բերել այն իշխանությունը, որը հանուն դրա պատրաստ է նաև պատերազմի»․ Սենոր Հասրաթյան

76
Այսօր, 00:06
«Խաղաղություն կարող է բերել այն իշխանությունը, որը հանուն դրա պատրաստ է նաև պատերազմի»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանությունը, որ շարունակ փորձում է սեփական ժողովրդին վախեցնել վերահաս պատերազմով և դրա բացառումը պայմանավորել սոսկ իր վերարտադրությամբ, այդ երկիրն ու ժողովուրդը ոչ միայն դժբախտ ու անպաշտպան են նման իշխանությամբ, այլև նրա լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով։
Խաղաղությունը գեղեցկություն է, որին ձգտում են բոլորը, բայց, ավա՜ղ, ոչ բոլորն են պատրաստ հանուն այդ գեղեցկության զոհաբերել իրենց սեփականը, մանավանդ, եթե կարելի է, նույն այդ գեղեցիկը պաշտպանելու անվան տակ, շահել ավելին, քան արդեն ունես։
Հ.գ.-Իրական խաղաղություն կարող է բերել այն իշխանությունը, ով հանուն արժանապատիվ գեղեցկության՝ պատրաստ է նաև պատերազմի»։

Աղբյուրը`   Սենոր Հասրաթյան