«Քննիչները միջնորդությունը չեն կարողանում հիմնավորել․ այժմ տեսաերիզները պետք է հետազոտենք»․ Վարդուհի Էլբակյան
![]() Դատարանը շարունակում է քննել մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց․ «Վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել է 2 ամսով կալանավորելու միջնորդություն։ Դեռևս պաշտպանների կողմից հարցուպատասխանի փուլն է․ պաշտպանների կողմից հարցեր են հնչում՝ ուղղված քննիչներին։ Քննիչները, իմ գնահատմաբ, միջնորդությունը չեն կարողանում հիմնավորել։ 20 րոպե ընդմիջում է հայտարարվել, քանի որ տեսաերիզները պետք է հետազոտենք։ Դրանից հետո առարկություններ կներկայացնենք»։ Հիշեցնենք՝ Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ |

Դավիթ և Միքայել Մինասյանների տանը հայտնաբերել են միայն երեխաների գրքերը, գովասանագրերը
2422:12
««Հանրային հեռուստաընկերություն»-ը դատարանով բացառեց իմ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ցուցադրության որևէ ձևաչափ». Տիգրան Պասկևիչյան
3722:06
«Մի հատ չզիջվող բան ունի՝ իր աթոռն է». Նարեկ Կարապետյան
3522:00
Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևորականաց դասը հայտարարություն է տարածել
7021:24
Խուզարկում են Դավիթ և Միքայել Մինասյանների տունը
6721:18
«Ակամա բացահայտեցի խցանումների ժամանակ ոստիկաններին կանչելու արագ մեխանիզմը». Կարեն Հեքիմյան
7320:42
