«Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան
![]() Դատարանը շարունակում է քննել Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կալանքի որոշումը քաղաքական է․ «Առջևում ընտրություններ են, ուզում են վախի մթնոլորտ ստեղծել, որ ընդդիմադիր քաղաքացիները կաղապարված լինեն դիրքորոշում հայտնելիս։ Գործ ունենք քաղաքական բռնաճնշման հետ, թեև այս երիտասարդը որևէ քաղաքական կողմնորոշում չունի՝ կուսակցական անձ չէ։ Այս ամենը պետական բռնաճնշում եմ համարում։ Ցավալի է, որ միջադեպը եկեղեցում է տեղի ունեցել։ Ինչո՞ւ պետք է զինված անձինք մտնեն եկեղեցի․․․ Անհասկանալի է՝ վարչապետը որպես պաշտոնյա՞ էր հանդես գալիս եկեղեցում․․․ Քննչականը որևէ հարցի սպառիչ պատասխան չի տվել»,- նշեց փաստաբանը։ Նա նաև հավելեց, որ խտրական խոսույթ են ծավալում իշխանության ներկայացուցիչները՝ դատապարտելով երիտասարդին․ «Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով, մարդիկ հանգիստ կանգնգնած աղոթում էին, ու ինչու իրարանցում եղավ։ Սա հակաեկեղեցական քարոզչության հետևանքն է»։ |

Իրանը Զելենսկիին մեղադրել է Մերձավոր Արևելքին «խաբելու» մտադրության համար
4822:31
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թոմ Բերենդսենի հետ
7721:30
«Կարծես թե Թրամփը չափից շատ շատախոս է՝ իրավիճակին տիրապետող մարդու համար». Հակոբ Բադալյան
8818:30
«Ուկրաինան պատրաստ է հրադադարի՝ Զատկի տոներին»․ Զելենսկի
18618:01
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
9517:06
«Ալիևայի հայտարարությունը պատահական հայտարարություն չէ». Արմեն Հովասափյան
13516:54
