ՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին` չեղյալ համարել ահաբեկչության համար մահապատիժ սահմանող օրենքը
![]() ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թուրքը կոչ է արել Իսրայելի իշխանություններին՝ չեղյալ համարել ահաբեկչության համար մահապատժի մասին օրենքը, որը նախկինում հաստատվել էր երկրի խորհրդարանի կողմից։ «Այս միջոցառումները լուրջ մտահոգություններ են առաջացնում՝ արդար դատավարության սկզբունքի խախտումների պատճառով, ակնհայտորեն խտրական են և պետք է անհապաղ չեղյալ հայտարարվեն», - Թյուրքի խոսքերն է մեջբերում նրա ղեկավարած գրասենյակի մամուլի ծառայությունը։ Հանձնակատարը նշել է, որ այլ վիճահարույց դրույթների շարքում օրենքը սահմանում է կախաղան հանելով մահապատիժը՝ որպես ստանդարտ պատիժ այն պաղեստինցիների համար, որոնք դատապարտվել են օկուպացված Արևմտյան ափին իսրայելցիների վրա հարձակումների համար, որոնք հանգեցրել են մահվան։ Թյուրքի խոսքով՝ սա «ինքնին միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է»։ «Ավելին, օրենքը չի նախատեսում ներման հնարավորություն, ինչպես պահանջվում է միջազգային մարդու իրավունքների իրավունքով», - բացատրել է նա։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
