Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ.

Երթևեկության փոփոխություն՝ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

78
Այսօր, 21:30
Երթևեկության փոփոխություն՝ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

Ապրիլի 1-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ժամանակավորապես փակող ծածկոցները կհանվեն: