Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ.

«Առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածի անգամ նվազագույն շեմն ապահովված չէ»․ Հովսեփ Սարգսյան

89
Այսօր, 21:12
«Առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածի անգամ նվազագույն շեմն ապահովված չէ»․ Հովսեփ Սարգսյան

Դատարանը քննում է մարտի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը։

Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

Փաստաբան Հովսեփ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանից մեծ ակնկալիքներ ունի, քանի որ, իր կարծիքով, գործը քննող դատավորը բավականին լավ իրավաբան է։

«452-րդ հոդվածով մեղադրանքի հիմնավոր կասկածի անգամ նվազագույն շեմը ապահովված չէ»,- ընդգծեց փաստաբանը։

«452-րդ հոդվածը նախատեսում է պաշտոնատար անձի ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով ինչ-որ գործողությունների կատարում։ Եթե խուլիգանության, այսինքն՝ 297-րդ հոդվածի առաջին մասով մեղադրանքը է առաջադրված, դա ինքնին բացառում է 452-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի գոյությունը

Հաջորդ հանգամանքը՝ օրենսդիրը շեշտադրում է օրինական ծառայողական և քաղաքական գործունեության մասին։ Հիմա մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցին՝ ենթադրյալ տուժողը, այսինքն՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, տվյալ դեպքում՝ կիրակի օրով, եկեղեցական տոնին, նույն ժամին, նույն վայրում իրականացնո՞ւմ էր արդյոք օրինական ծառայողական կամ օրինական քաղաքական գործունեություն, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը պետք է վարույթն իրականացնող մարմինը տա։ Եթե չի տվել, հետևաբար, արջի ծառայություն է մատուցել առնվազն տվյալ բարձրաստիճան պաշտոնատար անձին»,- նշեց Սարգսյանը։

«Առաջադրված հոդվածի հիմնավոր կասկածի անգամ նվազագույն շեմն ապահովված չէ»․ Հովսեփ Սարգսյան