«Դատաիրավական համակարգից ակնկալիք չունեմ․ ծառայում է մեկ մարդու՝ կատարելով ապօրինի քայլեր»․ Արտյոմ Մոսինյան
![]() «Անձի կողմից հերթական սադրանքը կատարվեց Հայ առաքելական եկեղեցու դեմ և ականատես եղանք դրան հաջորդող ապօրինությունների»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի աջակից Արտյոմ Մոսինյանը՝ հավելելով՝ օր օրի ավելանում են քաղբանտարկյալները։ Անդրադառնալով հարցին, թե ինքն ինչ ակնկալիքներ ունի դատարանից, Մոսինյանը պատասխանեց. «Այս պետության դատաիրավական համակարգից որևէ ակնկալիք չունեմ, որովհետև իրենք ծառայում են մեկ մարդու՝ կատարելով բազմաթիվ ապօրինի քայլեր. ինչպես մեր սրբազան հայրերի հանդեպ, ինչպես եկեղեցու հանդեպ, շատ հայրենասեր քաղաքացիների նկատմամբ և այսօր էլ այս տղայի հանդեպ է կատարվում այդ ապօրինությունը․․․»։ Նշենք, որ դատարանը քննում է մարտի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը։ Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ |

Դավիթ և Միքայել Մինասյանների տանը հայտնաբերել են միայն երեխաների գրքերը, գովասանագրերը
2422:12
««Հանրային հեռուստաընկերություն»-ը դատարանով բացառեց իմ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ցուցադրության որևէ ձևաչափ». Տիգրան Պասկևիչյան
3722:06
«Մի հատ չզիջվող բան ունի՝ իր աթոռն է». Նարեկ Կարապետյան
3522:00
Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևորականաց դասը հայտարարություն է տարածել
7021:24
Խուզարկում են Դավիթ և Միքայել Մինասյանների տունը
6721:18
«Ակամա բացահայտեցի խցանումների ժամանակ ոստիկաններին կանչելու արագ մեխանիզմը». Կարեն Հեքիմյան
7320:42
