Իրանն ամերիկյան ընկերությունների աշխատակիցներին կոչ է անում հեռու մնալ աշխատավայրերից
![]() Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) խոստացել է հարվածներ հասցնել մի շարք ամերիկյան և ԱՄՆ-ի հետ կապված ընկերությունների՝ մեղադրելով նրանց Իրանի դեմ «ահաբեկչական գործողություններին» մասնակցելու համար։ Հայտարարությունը հրապարակվել է ԻՀՊԿ-ի Telegram ալիքում։ Հայտարարության մեջ պնդվում է, որ ամերիկյան տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) և արհեստական բանականության (ԱԲ) ընկերությունները ներգրավված են Իրանի դեմ հարվածների պլանավորման և ուղղորդման գործում։ Ցանկում ներառված են խոշոր տեխնոլոգիական կորպորացիաներ, էլեկտրոնիկայի և չիպերի արտադրողներ (Cisco, HP, Intel, Oracle, Microsoft, Apple, Google, Meta, IBM, Dell և Nvidia), վերլուծական ծրագրային ապահովման մշակող Palantir-ը, ֆինանսական ծառայությունների խումբ JPMorgan-ը և արդյունաբերական և ավիատիեզերական ընկերությունները (GE և Boeing)։ Նշվում են նաև Tesla-ն, էմիրաթական արհեստական բանականության խումբ G42-ը և Spire Solution-ը։ ԻՀՊԿ-ն հայտարարել է նման գործողություններին մասնակցող կազմակերպություններին «օրինական թիրախներ» և կոչ է արել իրենց աշխատակիցներին լքել իրենց աշխատավայրերը, իսկ մոտակա տարածքների բնակիչներին՝ հեռանալ առնվազն 1 կմ։ Հավաստիացվում է, որ եթե Իրանի դեմ հարձակումները շարունակվեն, վերոնշյալ ընկերությունների օբյեկտների վրա հարվածները կսկսվեն ապրիլի 1-ին, տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով 20:30): Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող այս ամերիկյան ընկերությունների բոլոր աշխատակիցներին այդ ժամին լքել իրենց գրասենյակներն ու արտադրական տարածքները։ Նաև հաղորդվում է, որ Իրանը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել AT&T-ի և Siemens-ի՝ Բեն Գուրիոնում և Հայֆայում գտնվող օբյեկտներին: |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
