«Դատարանը խուսափել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի հարցին լուծում տալուց»․ Արամ Վարդևանյան
![]() Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մարտի 18-ին Սամվել Կարապետյանի ապօրինի (տնային) կալանքի որոշման դեմ ներկայացրել ենք Վերաքննիչ բողոք: Այսօր ստացանք Վերաքննիչ դատարանի որոշումը: Պատկերացրեք՝ նախաքննության ավարտի պայմաններում Դատարանը, ունենալով բոլոր հիմքերն ապօրինի տնային կալանքը վերացնելու համար, փաստացի խուսափել է որևէ կերպ այդ հարցին լուծում տալուց՝ թողնելով այն առաջիկա դատական նիստին: Ի դեպ նույնիսկ տեսաուղերձների հարցը չլուծեց Վերաքննիչ դատարանը: Մեր որոշ հիմնավորումների հետ համաձայնություն արձանագրվել է Դատարանի կողմից, սակայն այս ամենը դասագրքային քաղաքական հետապնդում է շուրջ 10 ամիս տևողությամբ: Եվրոպական կոնվենցիայի 5 և 18-րդ հոդվածների դասագրքային խախտում է: Իրավունքի ժխտողականություն է: Չնայած այս ամենին վստահ եղեք իրավունքը պետք է գերակայի և կգերակայի»։ Աղբյուրը` Արամ Վարդևանյան |

Իրանը Զելենսկիին մեղադրել է Մերձավոր Արևելքին «խաբելու» մտադրության համար
4822:31
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թոմ Բերենդսենի հետ
7721:30
«Կարծես թե Թրամփը չափից շատ շատախոս է՝ իրավիճակին տիրապետող մարդու համար». Հակոբ Բադալյան
8818:30
«Ուկրաինան պատրաստ է հրադադարի՝ Զատկի տոներին»․ Զելենսկի
18618:01
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
9517:06
«Ալիևայի հայտարարությունը պատահական հայտարարություն չէ». Արմեն Հովասափյան
13516:54
