«Ռուսաստանն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել». Զելենսկի
![]() Բանակցություններում Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան 2 ամսվա ընթացքում դուրս բերի իր զորքերը Դոնեցկի մարզից՝ սպառնալով, որ իր պահանջները կփոխվեն, եթե դա չանի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Նրանք ամերիկյան կողմին ասում են. հիմա նոր ժամկետներ կան. երկու ամսից նրանք կգրավեն մեր երկրի արևելքը, կգրավեն Դոնբասը։ Եվ, հետևաբար, Ուկրաինան երկու ամիս ունի հեռանալու համար։ Եվ այդ ժամանակ պատերազմը կավարտվի։ Եվ եթե Ուկրաինան չհեռանա, ապա Ռուսաստանը կգրավի Դոնբասը, և այդ ժամանակ կլինեն այլ պայմաններ»,- պնդել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը կարծիք է հայտնել, որ իրատեսորեն Ռուսաստանը չի կարողանա դա անել, և որ Մոսկվան «հասկանում է դա»։ Դոնբասի կարգավիճակն Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների հիմնական հարցն է։ Կողմերի ներկայացուցիչները նախկինում բազմիցս նշել են, որ նրանք փոխզիջում են գտել գրեթե բոլոր մյուս հարցերի շուրջ։ ԱՄՆ-Իսրայել-ի՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով պաշտոնական բանակցությունները դադարեցվել են, քանի որ ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ներկայում հիմնականում կենտրոնացած են Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման վրա: Այնուամենայնիվ, ամերիկացիների և ուկրաինացիների ու ռուսների միջև երկկողմանի շփումները շարունակվում են: |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
