Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2026 թ.

«Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին»․ Ոսկան Սարգսյան

58
Այսօր, 03:06
«Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը «Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին։
Երբ կառուցվում էր Կիրանց գյուղի դպրոցի նոր շենքը, հայտարարվել էր, որ Կիրանցի դպրոցը կստանա միջնակարգի կարգավիճակ և Կիրանցի բարձր դասարանցիները ստիպված չեն լինի ամեն օր հաճախել Ներքին Ծաղկավանի և Սարիգյուղի միջնակարգ դպրոցներ։ 2024թ․ սեպտեմբերի 1-ին Կիրանցի դպրոցի նոր շենքը գործարկվեց, սակայն Կիրանցի հիմնական դպրոցին միջնակարգի կարգավիճակ չտրվեց; Հունվարի 29-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ կատարել, թե երբ Կիրանցի դպրոցին կտրվի՞ միջնակարգի կարգավիճակ։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Կիրանցի հիմնական դպրոցը միջնակարգի կարգավիճակ ստանալու հարցի մասով առաջակում ենք դիմել լիազոր մարմնին» ։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան