Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2026 թ.

«Քաղաքական ուժերի «խաղաղության» մասին խոստումներն ինքնախաբեություն են»․ Արամայիս Աղաբեկյան

81
Այսօր, 01:06
«Քաղաքական ուժերի «խաղաղության» մասին խոստումներն ինքնախաբեություն են»․ Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարդը նախ խաղաղություն է գտնում ինքն իր, հետո՝ իր հարազատների, և միայն վերջում՝ իր թշնամիների հետ։
Հայը այսօր ինքն իր հետ ներքին խաղաղություն ունենալու պատճառներ չունի։
Ավելին՝ հենց հիմա մեր ներսում թունդ պատերազմներ է, որ ընթանում են՝ առանց հաշվի առնելու՝ թե մենք ովքեր ենք և ինչ փոքրիկ ներքին հավատալիքներ ունենք։
Այդ իսկ պատճառով այս ֆրոնտում հաղթելուց հետո է միայն հնարավոր խոսել բարեկամների և հետո նոր թշնամիների հետ խաղաղություն կնքելու մասին։
Այնպես,որ քաղաքական ուժերի բոլոր «խաղաղության» մասին խոստումները այս պահին դրությամբ նախ և առաջ, ինքնախաբեություն են, և ապա նոր սեփական ժողովրդին մոլորեցնելու փորձ»: