Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ.

«Իշխանությունների «արտագաղթի ծրագիրը» արցախցիներին դնում է ծանր դրության մեջ»․ Մանե Թանդիլյան

82
Այսօր, 18:00
«Իշխանությունների «արտագաղթի ծրագիրը» արցախցիներին դնում է ծանր դրության մեջ»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էթնիկ զտման ենթարկված արցախցիների բնակապահովման խնդիրը շարունակում է մնալ օրակարգային:
Ավելի քան երկու տարի է՝ իշխանությունների կողմից ներդրված «արտագաղթի ծրագիրը» արցախցիներին դնում է ծանր դրության մեջ՝ իրենց հայրենիքում բախվելով բազմաթիվ խնդիրների։
Արցախցի մեր հայրենակիցների համար բնակարանային հարցի կարգավորումը մեր առաջնահերթություններից է, և այն պետք է ունենա պարզ լուծումներ՝
1․ ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջի հանում
2․Սերտիֆիկատներով տրամադրվող գումարի զգալիորեն ավելացում։
3․ Միայնակ անձանց կամ փոքրաթիվ ընտանիքների համար բնակապահովման առանձին քաղաքականության մշակում։
Ընդ որում, մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս ընթացքում հայրենիքը ստիպված լքած արցախցի ընտանիքները վերադառնան Հայաստան՝ լիարժեք ինտեգրվելու կյանքին»:

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան