Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ.

«18-ամյա տղան թքել էր Փաշինյանի մեքենայի վրա. նրան մեղադրանք է առաջադրվել»․ Ռուբեն Մելիքյան

94
Այսօր, 17:30
«18-ամյա տղան թքել էր Փաշինյանի մեքենայի վրա. նրան մեղադրանք է առաջադրվել»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է․ «Կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո Միքայել անունով 18 տարեկան մի տղա դուրս է գալիս աղբը թափելու, տեսնում է վարչապետի շարասյունը, մոտենում է և թքում է Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա։ Երբ հարցնում են՝ ինչի ես դա արել, ասում է՝ որովհետև թուրքը ծախել է մեր հողերը։
Միքայելին ձերբակալում են՝ խուլիգանության կասկածով։ Ես մի քանի ժամ հետո ներգրավվում եմ։ Այսօր հրավիրում են մեզ Էրեբունի բաժին և դատախազի որոշումն են ներկայացնում, սա որակում են որպես խուլիգանություն։ Շատ հետաքրքիր բան, ոչ միայն թքելու փաստը, այլև «թուրքը ծախել է մեր հողերը» արտահայտությունն է հիմք ընդունվել։ Դա խուլիգանության էլեմենտ է դիտվում, անպարկեշտ արտահայտություն։

Միքայելի ծնողները պարկեշտ մարդիկ են, ինքն էլ գերազանցիկ աշակերտ է։ Թքելը դա քաղաքավարի չէ, մեր երեխեքը Ալեն Սիմոնյանից վատ օրինակ են վերցնում։ Օրինակ մի վերցրեք նրանից։

Եթե Ալեն Սիմոնյանի մեղադրական դատավճիռը բերեին դնեին սեղանին, ես կընդունեի, կասեի՝ հա ես էլ եմ այստեղ մեղադրվում։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը մարդու երեսին թքի, դա հանցագործություն չի, երեխեն, որ իր դիրքորոշումը արտահայտել է այդ ոչ շատ քաղաքավարի ձևով, դա հանցագործությո՞ւն է, այդպես ո՞նց կլինի։ Նրանց խուլիգանություն չի, սա խուլիգանությո՞ւն է։ Այսինքն մարդու երեսը ավելի երկրորդակա՞ն է, քան վարչապետին սպասարկող ավտո՞ն։

Միքայելն ունի մեղադրյալի կարգավիճակ Քրեական օրենսգրքի «խուլիգանություն» հոդվածի առաջին մասով, կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան