Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ.

«Էն բռիլոկը կապել է դոշից, թե՝ էսա. նման խաղաղությունը ընդունելի չէ»․ արմավիրցի

87
Այսօր, 17:06
«Էն բռիլոկը կապել է դոշից, թե՝ էսա. նման խաղաղությունը ընդունելի չէ»․ արմավիրցի

«Փաշինյանն ասում է՝ եթե ինքը չընտրվի, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ինչո՞ւ է, ըստ ձեզ, շանտաժ անում Փաշինյանը»․ այս հարցադրումով «Երևան թըդեյ»-ը դիմել է արմավիրցիներին։

«Եթե ինքը շարունակական զիջումներով պետք է ապահովի այս երկրի խաղաղությունը՝ այդպիսի խաղաղություն մեզ պետք չէ։ Եթե ինքը Ջերմուկն է տալիս, հետո՝ Սևանը, հետո՝ Գեղարքունիքը, հետ մյուսը․․․ Դրանով խաղաղություն է ուզո՞ւմ։ Էն բռիլոկը կապել է դոշից, թե՝ էսա։ Էնքան տաշիք, սարքեցիք «Շագրենի կաշի», հիմա կախել եք դոշներիդ, ման եք գալիս, որ ի՞նչ։ Նման խաղաղությունը ոչ ժողովրդին է պետք, ոչ երկրին, ընդունելի չէ», «Պատերազմը ոչ թե դրսում է լինելու, այլ ներսում է լինում։ Իմ պատկերացմամբ, կամ մինչև ընտրություններ կամ ընտրության օրը քաղաքացիական պատերազմ է սկսվելու»,- պատասխանել են բնակիչները։