Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ.

«Պատրաստ ենք պաշտպանել այս իշխանությունների բռնությունների զոհ դարձած երիտասարդների իրավունքները»․ Գեղամ Մանուկյան

59
Այսօր, 14:18
«Պատրաստ ենք պաշտպանել այս իշխանությունների բռնությունների զոհ դարձած երիտասարդների իրավունքները»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ Երևանի քննչական վարչության մոտ էի Աղվան Վարդանյանի հետ, որտեղ ձերբակալված եղբայրների փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ։
Եղբայրների ձերբակալման և մեղադրանքի խայտառակ փաստի մասին արդեն բազմաթիվ
առիթներով արտահայտվել ենք։
Առաջին իսկ պահից «Հայաստան» խմբակցության իմ գործընկեր պատգամավորների հետ պատրաստակամություն ենք հայտնել ամեն կերպ աջակցել նրանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես վարվել ենք անցնող տարիներին բոլոր քաղբանտարկյալների դեպքում։
Այս անգամ ևս, մեր գործողությունները եղել են պաշտպանական թիմի, ընտանիքի անդամների կարծիքը հաշվի առնելով։
Հիմա էլ, ցանկացած պահի պատրաստ ենք այս իշխանությունների բռնությունների, ապօրինությունների զոհ դարձած ու պատանդառված երիտասարդներին և հետագայում
հետապնդումների տակ հայտվող ցանկացած մեր հայենակցի 24/7 ռեժիմով աջակցել, սատարել ու պաշտպանել նրանց իրավունքները»։

Աղբյուրը`   Գեղամ Մանուկյան