Ինչո՞ւ է «Պատիվ ունեմ»-ը բոյկոտել իր իսկ ղեկավարած նախագծի քննարկումը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ պետք է քննարկվեր «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» հայտարարության նախագիծը, սակայն նախագիծը հեղինակած ֆրակցիայից որեւէ պատգամավոր նիստին չի ներկայացել, իսկ զեկուցողը խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էր։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ նման դեպքերում նախագծի քննարկումը հետաձգվում է մինչեւ երկամսյա ժամկետով։ Մենք տեղեկացանք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը միտումնավոր չի ներկայացել նիստին, վստահ լինելով, որ իշխող մեծամասնությունը մերժելու է նախագիծը, եւ մարտավարական փոփոխության են գնացել՝ նախ լսումներ կազմակերպել, որ չստացվի, թե մերժված նախագծի վերաբերյալ ժամերով քննարկումներ են անում, հետո միայն հարցը կրկին օրակարգ բերել։ Լսումները նախատեսում են իրականացնել ապրիլի 2-ին»:
|

Դավիթ և Միքայել Մինասյանների տանը հայտնաբերել են միայն երեխաների գրքերը, գովասանագրերը
2422:12
««Հանրային հեռուստաընկերություն»-ը դատարանով բացառեց իմ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ցուցադրության որևէ ձևաչափ». Տիգրան Պասկևիչյան
3722:06
«Մի հատ չզիջվող բան ունի՝ իր աթոռն է». Նարեկ Կարապետյան
3522:00
Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևորականաց դասը հայտարարություն է տարածել
7021:24
Խուզարկում են Դավիթ և Միքայել Մինասյանների տունը
6721:18
«Ակամա բացահայտեցի խցանումների ժամանակ ոստիկաններին կանչելու արագ մեխանիզմը». Կարեն Հեքիմյան
7320:42
