Երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. « Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ եւ Միքայել Մինասյանները պարկեշտ եւ ինտելիգենտ ընտանիքից են: Երիտասարդները 12-րդ դասարանում են սովորում՝ գերազանց, քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում, ինչպես փորձում էր ներկայացնել իշխանական քարոզչամեքենան: Նրանց պապը պետական, քաղաքական, հասարակական գործիչ, սովետական տարիներին Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղարներից էր՝ Ռաֆայել Մինասյանը, որի անունով է կոչվում քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, եւ նախատեսվում է նրա արձանը տեղադրել քաղաքում։ Ըստ կապանցիների, Մինասյանն է իրենց քաղաքը ծաղկեցրել։ Հետագայում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է նաեւ Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրը:
Տղաների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով՝ խուլիգանություն եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, ինչը նշանակում է, որ Փաշինյանը եկեղեցի պատարագի էր գնացել՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու»:
|

Դավիթ և Միքայել Մինասյանների տանը հայտնաբերել են միայն երեխաների գրքերը, գովասանագրերը
2422:12
««Հանրային հեռուստաընկերություն»-ը դատարանով բացառեց իմ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ցուցադրության որևէ ձևաչափ». Տիգրան Պասկևիչյան
3722:06
«Մի հատ չզիջվող բան ունի՝ իր աթոռն է». Նարեկ Կարապետյան
3522:00
Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևորականաց դասը հայտարարություն է տարածել
7021:24
Խուզարկում են Դավիթ և Միքայել Մինասյանների տունը
6721:18
«Ակամա բացահայտեցի խցանումների ժամանակ ոստիկաններին կանչելու արագ մեխանիզմը». Կարեն Հեքիմյան
7320:42
